Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Վարչապետի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ» ակցիան

Վարչապետի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ» ակցիան
17.12.2020 | 22:28

Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի շենքի հարակից տարածքից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան, որ կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները: Երթի մասնակիցները կանցնեն Երևանի փողոցներով՝ ակցիայի ընթացքում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դիտվել է՝ 3421

Մեկնաբանություններ